ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան

Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան
21.01.2017 | 17:37

ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ: Նրանց շարքում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Դիրիժորը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ կատակելով, որ փոքր-ինչ բարդ է նման ելույթը, քանի որ ինքը դեմքով լսարանին կանգնելուն սովոր չէ:


«Շնորհակալ եմ, որ խոսում ենք արվեստից: Հուզաված եմ, որ խոսելու ենք «Անկախության սերունդ» նածագծից, որը համախմբել էր շուրջ 1000 երաժշտի: Այն, որ անկախության տոնը մենք նշում ենք դասական երաժշտությամբ, միանշանակ հաղթանակ է: Հենց այս ծրագրով մենք ապացուցեցինք, որ անհավանական տաղանդավոր սերունդ ունենք մեր մարզերում, որոնք ինչ-ինչ պատճառներով այդքան էլ ակտիվ չեն, սակայն նրանց պետք է էլ ավելի ակտիվորեն ներգրավել տարբեր ծրագրերում »-, նշեց Սերգեյ Սմբատյանը:
Հիշելով իր ճանապարհը՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ 18 տարեկանում ընկերներով համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ. իսկ ինչո՞ւ չստեղծել երիտասարդական նվագախումբ: «Ինտելեկտով, տաղանդով կարելի է փոխել աշխարհը, և սա վերաբերում է ոչ միայն մեր սերնդին, ոչ միայն ավագ սերնդին ու հայությանը, այլև ես հավատացած եմ, որ հենց այսպես է կառուցված աշխարհը»:


Խոսելով դասական երաժշտության շուրջ հետաքրքրվածության մասին՝ երիտասարդ դիրիժորն ասաց, որ շատ ոգևորիչ է , որ Հայաստանում կարևորվում և գնահատվում է դասական երաժշտությունը: Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ 24.04 համաշխարհային նվագախմբին, որին հրավիրած էին 123 երաժիշտներ 43 երկրներից: «Մենք այս համերգով փոխեցինք շատերի կարծիքն ու ընկալումը մեր մասին, մեր մշակույթի վերաբերյալ: Մենք շատ ենք խոսում մեր հին մշակույթի մասին: Իրականում դասական երաժշտությունն ամենաերիտասարդ արվեստն է, և մենք այն կարող ենք զարգացնել ու հարստացնել: Կա անսպառ մի ճանապարհ»,- նշեց դիրիժորը:


Սերգեյ Սմբատյանն իր ելույթը եզրափակեց խորհրդով. «Կարևոր չէ լինել հաջողակ. կարևորը երջանիկ լինելն է: Հաջողությունը մեր ժամանակներում կարելի է պարզապես հաշվարկել»:
ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց» ձևաչափով հանդիպման հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ